01.07.2015|
12:42
Հուլիսի 6-24-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի Երևանյան միջազգային կիթառի փառատոնը: Նախատեսվում են մեծ թվով միջազգային և հայկական պրեմիերաներ, այդ թվում՝ Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenheit» («Ձայներ անցյալից») կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին՝ գրված հատուկ Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանի համար: